Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

25 հուն 2019 10:18

Նարեկ Սարգսյանին գտել են այլ անձի հետքերով․ գործընթացը կարող է հետաքրքիր զարգացումներ ունենալ․«Ժողովուրդ»

Նարեկ Սարգսյանին գտել են այլ անձի հետքերով․ գործընթացը կարող է հետաքրքիր զարգացումներ ունենալ․«Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի եղբորորդուն` Նարեկ Սարգսյանին, Հայաստանին հանձնելու գործընթացը կարող է հետաքրքիր զարգացումներ ունենալ:  Սարգսյանը, որ հայտնաբերվելիս իրավապահներին ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով, փորձում է ներկայանալ որպես փախստական ամեն կերպ ձգձգելու եւ խոչընդոտելու իր արտահանձնումը:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին Նարեկ Սարգսյանի հայտնաբերումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:  Իրավապահները Նարեկ Սարգսյանին հայտնաբերել են Պրահայի ամենահայտնի հյուրանոցներից մեկում: Ասում են՝ Սարգսյանը միայնակ չէր լքել Հայաստանը, եւ նրա հետ այլ անձ է եղել:

Ու երբ նրա հետ Հայաստանը լքած անձը 2018 թվականի դեկտեմբերին վերադարձել է Երեւան, հայ իրավապահները նրան ուշադրության կենտրոնում են պահել: Եվ, ահա, այդ անձի հետքերով էլ իրավապահները որսացել են, թե որ երկրում է գտնվում Նարեկ Սարգսյանը: Դրանից հետո արդեն նախատեսված ընթացակարգով տեղյակ են պահել Պրահայի ոստիկաններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր