Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

25 հուն 2019 11:30

Համացանցում ծանոթանալով տղամարդու հետ զրկվել է ավելի քան 100 000 դոլարից

 Համացանցում ծանոթանալով տղամարդու հետ զրկվել է ավելի քան 100 000 դոլարիցԱյովա նահանգի Քլինթոն քաղաքի բնակչուհին զրկվել է ավելի քան 100 000 դոլարից, քանի որ սիրահարվել է մի տղամարդու, որի հետ ծանոթացել է համացանցում, եւ նրան է փոխանցել իր բոլոր խնայողությունները՝ հայտնում է USA.one-ը։
«Մենք ուղղակի սկսեցինք միմյանց գրել էլեկտրոնային փոստով, իսկ այնուհետեւ անցանք տեքստային հաղորդագրությունների,- պատմում է Լինդա անունով տուժած կինը,- Որոշ ժամանակ անց ես հասկացա, որ սիրահարվել եմ նրան։ Մենք երբեք չենք տեսնվել, սակայն ինձ հաճելի էր, որ մեկը կա «կողքիս», որ ես ինչ-որ մեկին գտել եմ։ Ես հավատում էի նրան»։ Տղամարդը, ով ներկայացել է որպես Մարկ, Լինդային ասել է, թե իրեն միջոցներ են անհրաժեշտ շատ եկամտաբեր նախագծի համար՝ խոստանալով կնոջը վերադարձնել դրա կրկնապատիկը։ Առաջին անգամ Լինդան նրան 48 հազար դոլար է ուղարկել՝ իր թոշակի խնայողություններից։ Հետո նա «Մարկին» եւս մի քանի անգամ գումար է ուղարկել։ Ընդհանուր առմամբ, նա խարդախին 112 հազար դոլար է տվել։ Միայն մեկ տարի հետո է Լինդան օգնության համար դիմել իրավապահ մարմիններին։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր