22-ամյա վարորդը վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին, վերջինը տեղում մшհшցել է          35-ամյա տղամարդը երկու ռուս կանանց «Կովկասի գերուհի» ռեստորանում հյուրասիրել է, ապա տեղափոխել այլ հասցե ու գումար պահանջել       Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը    

25 հուն 2019 12:02

Ոստիկանությունը՝ Վալերիյ Օսիպյանի գործին Մոնարխի միջամտության վերաբերյալ հրապարակման մասին

Ոստիկանությունը՝ Վալերիյ Օսիպյանի գործին Մոնարխի միջամտության վերաբերյալ հրապարակման մասինՈրոշ լրատվամիջոցներ կրկին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնանկության մասին լուրեր են շրջանառում՝ հղում անելով անփաստարկ ու ինքնահնար տեղեկությունների: Նպատակը պարզ է՝ բարձրագոչ հայտարարություններով ընթերցող գայթակղել, իսկ նպատակին հասնելու համար օգտագործվում են ճղճիմ ու ցածրակարգ միջոցներ, որոնք հակասում են քաղաքացու իրազեկված լինելու իրավունքին ու լրատվության ճշմարիտ առաքելությանը:


Կրկին կոչ ենք անում լրատվամիջոցներին՝ ձեռնպահ մնալ ասեկոսեներով հանրությանը ապակողմնորոշելու գործելակերպից, մեկընդմիշտ հասկանալ, որ պաշտոնատար անձին հորինած «տեղեկատվությամբ» թիրախավորելով՝ հարվածում եք գերատեսչությանն ու պետականությանը, նաև վտանգում ձեր՝ լրատվամիջոցի հեղինակությունը, քանի որ սուտը միշտ բացահայտվում է և կարող է արժեզրկել ձեր ողջ աշխատանքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր