Գտնվել է նոր գեն, որը պատասխանատու է տղամարդկանց անպտղության համար
![](https://med.news.am/static/news/b/2019/01/20886.jpg)
Գիտնականների խոսքով՝ RBMXL2 գենը առկա է միայն արական սեռի մարդկանց եւ կաթնասունների մոտ, որի դիսֆունկցիան խոչընդոտում է սերմնաբջիջների ձեւավորմանը:
Գիտնականներն ընդունում են, որ չնայած տղամարդկանց անպտղությունը տարածված է աշխարհի բոլոր երկրներում, այս խնդիրը դեռեւս վատ է ուսումնասիրված եւ բժիշկների համար մեծապես հանելուկ է մնում: Մինչդեռ անպտղության խնդիրը բացասաբար է անդրադառնում տղամարդկանց հոգեկան առողջության վրա, նվազեցնում է նրանց ինքնագնահատականը եւ կարող է ծանր դեպրեսիաներ առաջացնել:
RBMXL2 գենը հայտնաբերվել է Y-քրոմոսոմում, որը միշտ անչափ դժվար է եղել հետազոտել: Այս անգամ մասնագետները փորձերի շարք են անցկացրել RBMXL2 ակտիվացված գենով մկների վրա:
Գիտնականներն իրենց հետազոտության ընթացքում հայտնաբերել են, որ RBMXL2 գենի միացումն արգելափակել է մյուս գեների էքսպրեսիան, ինչի հետեւանքով սերմնաբջիջները նորմալ զարգանալու, իսկ հետո ձվաբջիջը բեղմնավորելու հնարավորություն չեն ստացել: Նախագծի հեղինակների կարծիքով՝ նույն բանը տեղի է ունենում տղամարդկանց օրգանիզմում՝ «արթնացած» RBMXL2 գենը նրանց անպտուղ է դարձնում: