Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

26 հուն 2019 11:08

Անգլիայի բանկը հրաժարվում է վերադարձնել Վենեսուելայի 1,2 միլիարդի ոսկու ձուլակտորները

Անգլիայի բանկը հրաժարվում է վերադարձնել Վենեսուելայի 1,2 միլիարդի ոսկու ձուլակտորներըԱնգլիայի բանկը հրաժարվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը վերադարձնել այդ երկրի ոսկին: Այս մասին հայտնում է  Bloomberg-ը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է 1,2 միլիարդի ձուլակտորներին:
Անգլիայի բանկի որոշման վրա ազդել է ԱՄՆ դիրքորոշումը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը կոչ էին արել բրիտանական կողմին օգնել Մադուրոյի ռեժիմին զրկել արտասահմանում գտնվող ակտիվներից:

Միևնույն ժամանակ ԱՄՆ իշխանությունները փորձում են Վենեսուելայի արտասահմանյան ակտիվները փոխանցել ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիտոյին, ով ինքն իրեն հռչակել է երկրի նախագահ: Ամերիկյան իշխանությունների կարծիքով, դա թույլ կտա վերիջնիս արդյունավետ վերահսկել կառավարությունը:
Նշենք, որ Վենեսուելան արտասահմանում ունի 8 միլիարդ դոլարի ակտիվ: Արդեն հայտնվեց, որ 1,2 միլիարդը Բրիտանիայում է, իսկ թե որտեղ է մնացած մասը, հայտնի չէ: Ենթադրություններ կան, որ դրանց մի մասը կարող ե լինել Թուրքիայում, հետևաբար ԱՄՆ-ը մտադիր է համոզել Անկարային վերջ տալ օգնել Վենեսուելային:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր