Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

26 հուն 2019 11:24

Արցախի հարցում Փաշինյանն անհասկանալի ափալ-թափալ հանդիպումների մեջ է

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի հարցում Փաշինյանը անհասկանալի ափալ-թափալ հանդիպումների մեջ է:
Ամիսներ շարունակ անդրադարձել եմ Փաշինյանի կառավարության բացթողումներին։ Ժամանակն անցնում է, բայց սխալներն ու թերացումները վեր են ածվում ձախողման։
.Կարմիր գծեր
.Պարտադիր կուտակային
.Ներդրումներ
.Տեսախցիկներ
.Թռիչքային զարգացում
Այս հարցերի վերաբերյալ Փաշինյանն իր խոստումները չի կատարել, իսկ շատ դեպքերում ասել է մի բան և արել հակառակը։
«Հպարտ քայլող» իշխանության խոստումները չիրականացան նաև արտաքին քաղաքական ոլորտում։
.Սահմանին գազը թանկացավ
.ՀԱՊԿ ում գործերը լավ չեն
.ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացն առաջ չի շարժվում
.Արցախի հարցի հետ կապված Փաշինյանն ու նրա կառավարությունն անհասկանալի ափալ-թափալ հանդիպումների մեջ են:
Հ.Գ. Երեկ ակնհայտ դարձավ, որ Փաշինյանին առաջիկայում դժվար թե պաշտոնական այցով հրավիրեն դաշնակից Ռուսաստան։ Դա տեսանելի էր նույնիսկ Փաշինյանի շփոթված պատասխանից։ Փաստորեն այստեղ էլ «կախարդական փայտիկն» անզոր գտնվեց։ Մտահոգիչ է....»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր