ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

26 հուն 2019 12:02

Պարգևավճարները երբեք այսքան բարձր չեն եղել որևէ գերատեսչությունում. 2 -7 մլն` ՀՀ Ֆինանսների նախարարությունում

Պարգևավճարները երբեք այսքան բարձր չեն եղել որևէ գերատեսչությունում. 2 -7 մլն` ՀՀ Ֆինանսների նախարարությունում 168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս որոշել է պարգևավճարների հարցում առաջատար դիրքեր գրավել և գործընկերներին չզիջել: Մասնավորապես, նախարարության՝ լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ դեկտեմբերին աշխատավարձերը և պարգևատրումները իրար մեջ հետևյալ կերպ են բաշխվել.
1. Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան՝ 5 մլն 480 հազար դրամ,
2. Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյան՝ 5 մլն 22 հազար 100 դրամ,
3. Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյան (Ատոմ Ջանջուղազյանի սանիկը)՝ 7 մլն 017 000 դրամ,
4. ՖՆ գլխավոր քարտուղար Վազգեն Հարությունյան՝ 4 մլն 819 000 դրամ,
5. Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյան՝ 2 մլն 522 000 դրամ,
6. ՖՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Արման Ադիլխանյան՝ 3 մլն 497 000 դրամ,
7. ՖՆ բաժնի պետ Վահագն Արշակյան՝ 2 մլն 735 000 դրամ,
8. ՖՆ պետգնումների վարչության պետ Սերգեյ Շահնազարյան՝ 3 մլն 309 000 դրամ,
9. ՖՆ բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետ Լալա Անանիկյան՝ 3 մլն 619 000 դրամ,
10. ՖՆ մամլո քարտուղար Աննա Վարդանյան՝ 2 մլն դրամ,
11. Ֆինանսների նախարարի օգնական Տաթևիկ Պետրոսյան՝ 2 մլն 577 000,
12. ՖՆ բաժնի պետ Էդգար Մկրտչյան (ՖՆ նախարարի սանիկի քրոջ որդին)՝ 2 մլն 725 000 դրամ,
13. ՖՆ ֆինանսաբյուջետային վարչության պետի տեղակալ Վարուժան Բադանյան՝ 3 մլն 236 000։
Ինչպես նշվում է, պարգևավճարները երբեք այսքան բարձր չեն եղել որևէ գերատեսչությունում, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր