ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները՝ ԲՀԿ-ն դուրս է մնում՝ հավաքելով 3,989 %          Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը       Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով    

26 հուն 2019 12:36

12-ամյա աղջիկն անսպասելի ծննդաբերել է

12-ամյա աղջիկն անսպասելի ծննդաբերել էԱվստրալիայի Արևմտյան Ավստրալիա նահանգի Պերտ քաղաքում 12-ամյա աղջիկն անսպասելի ծննդաբերել է, որից հետո նրան երեխայի հետ տեղափոխել են հիվանդանոց: Աղջնակը հայտնել է հիվանդանոցի աշխատակազմին, որ գաղափար անգամ չի ունեցել հղի լինելու մասին:
Ինչպես գրում է Daily Mail պարբերականը, երեխայի հայրը, հավանաբար, նույնպես երեխա է, որը բեղմնավորման ժամանակ 11 տարեկան է եղել: 
Նահանգի ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի մանրամասները բացահայտելու համար, քանի որ այդ տարիքում սեռական հարաբերություններ ունենալն անօրինական է:
Ավստրալիայի առողջապահության ասոցիացիայի նախկին նախագահ Մայքլ Գենոնն ասել է, որ երեխաների՝ երեխա ունենալու հարցը խիստ մտահոգիչ է: Նրա խոսքով՝ որոշ դեպքերում աղջնակները թաքցնում են իրենց հղիությունը, մյուսներն էլ դրա մասին նույնիսկ տեղյակ չեն լինում:

Նորածնի հայրը և ծննդաբերած աղջնակի մայրը կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր