Մահացել է փոսն ընկած երկամյա տղան

Փորձել են սնունդ իջեցնել երեխայի համար, սակայն չի հաջողվել՝ առաջացած խոչընդոտի պատճառով։ Նշվում է, որ նման նեղ փոսեր այդ տեղանքում փորվում են՝ ջուր և նավթ որոնելու նպատակով, և այդ տարածքի սեփականատերը հավաստել էր, որ փակել է այն, սակայն այդպես չէր։ Ինչպես նշում է թերթը, դա առաջին ողբերգությունը չէր ընտանիքում. Ժյուլենի ավագ եղբայրը նույնպես փոքր հասակում մահացել էր՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։