Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում          Արարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է       Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը    

26 հուն 2019 19:20

Կարո Փայլանն ու Արամ Ա կաթողիկոսը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները

Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարությունից հայտնում են, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման քննարկումների առանցքը հայ-թուրքական հարաբերությունները, Ցեղասպանության հարցը, Սիսի կաթողիկոսարանի խնդիրը, Թուրքիայի հայության ներկայիս վիճակն ու արդի այլ խնդիրներն են եղել: Նշված հարցերով Կարո Փայլանը անհրաժեշտ տեղեկություններ է փոխանցել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ հայտնելով նաև իր տեսակետները:
Հանդիպումից հետո պատգամավորը Կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Տ. Պետրոս Վրդ. Մանուելյանի առաջնորդությամբ, այցելել է Մայրավանքի շրջակայքում գտնվող Սրբոց Նահատակաց հուշարձան և իր հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության զոհ դարձած 1.5 միլիոն սրբացված նահատակների հիշատակին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր