Միգուցե «տասնյակը» Էջմիածնի փոխարեն Գանձասար գնա՞, հայկական սրբությունների իրական պղծnւմն այժմ բռնшզшվթված Արցախում է տեղի ունենում          Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան       Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է, իսկ մենք զորեղ ենք մեր նախանձախնդիր ու բարեպաշտ ժողովրդով    

26 հուն 2019 20:25

Պետք է գնանք ոստիկանների վարձատրության չափերի շարունակական աճի ճանապարհով. Փաշինյան

ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ոստիկանության ծառայողների վարձատրության համակարգում այս տարի նախաձեռնված փոփոխությունները:
«Այս հարցի հետ կապված տարբեր տեսակետներ եւ կարծիքներ կարող են լինել հանրության, փորձագիտական շրջանում, սոցիալական ցանցերում, բայց կարծում եմ՝ սա հստակ եւ ճիշտ ճանապարհ է, որովհետեւ եթե մենք հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարում ցանկանում ենք երկարատեւ արդյունքներ ունենալ, պետք է գնանք այդ թվում նաեւ ոստիկանության ծառայողների վարձատրության չափերի շարունակական աճի ճանապարհով:
Ընդ որում՝ այդ աճն իրենց վրա պետք է զգան առաջին հերթին շարքային կազմի ծառայողները, որոնք, ըստ էության, հանցավորության դեմ պայքարի առաջնագծում են: Հույս ունեմ, որ այն փոփոխությունները, որ մենք այս առումով ձեռնարկում ենք, իրենց դրական արդյունքը կտան», - նշել է վարչապետը՝ միաժամանակ կարեւորելով կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, ինչը թույլ կտա բարձրացնել ոստիկանության գործունեության արդյունավետությունը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը անկյունաքարային նշանակություն ունի երկրի հետագա զարգացման համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր