Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

28 հուն 2019 10:03

Տեառնընդառաջ. փետրվարի 14, թե՞ 13

Շատ հաճախ, երբ հավատացյալները հարցնում են, թե երբ է Տեառնընդառաջը և լսում պատասխանը՝ փետրվարի 14-ին, զարմանում են՝ արձագանքելով, թե արդյո՞ք օրն այս տարի փոխվել է։ Իրականում տոնի օրը չի կարող փոխվել, և Հայ Առաքելական եկեղեցին այն միշտ տոնում է անխախտ փետրվարի 14-ին։


Տոնը քառասնօրյա Մանուկ Հիսուսին տաճարին ընծայման խորհուրդն է, ուստի Հիսուսի ծնունդից հաշված քառասուն օր՝ լինում է փետրվարի 14–ը։ Այս հարցում մարդկանց շփոթության մեջ է գցում Տեառնընդառաջի խարույկը, որը վառվում է փետրվարի 13-ի երեկոյան։ Բանն այն է, որ եկեղեցական կարգի համաձայն օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո։ Հետևաբար, փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, եկեղեցական կարգի համաձայն, օրը փոխվում է։ Այսինքն Տեառնընդառաջի կրակը վառում են փետրվարի 14-ին՝ ըստ եկեղեցական օրացույցի, թեև աշխարհիկ օրացույցով դեռ 13-ն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր