Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից       Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ    

28 հուն 2019 11:10

Պետք չէ տրամադրություններ տարածել, թե ամեն ինչ Հայաստանի համար վատ է լինելու

Պետք չէ տրամադրություններ տարածել, թե ամեն ինչ Հայաստանի համար վատ է լինելուԱյսօր՝ հունվարի 28-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, խոսելով Արցախի հարցի կարգավորման և մասնավորապես ժողովուրդներին խաղաղության պատրաստելու թեզի մասին, նշեց, որ այդ հարցում կան տարբեր գործառույթներ. «Ես չեմ կարող ասել, թե ունենք հստակ ձևավորված բանաձևեր՝ ինչպես պետք է դա իրականացվի: Բայց սա սկզբունք է, որն անհրաժեշտ է զարգացնել»:

Ինչ վերաբերում է ռուս փորձագետ Տարասովի հայտարարությանը, թե առաջիկայում հուշագիր է ստորագրվելու, որով Հայաստանը տարածքներ է զիջելու, Մնացականյանն ասաց, որ վերջինիս խոսքերը չի պատրաստվում մեկնաբանել՝ հայտարարելով, որ հայկական կողմն ամեն ինչ անում է բաց ու թափանցիկ. «Կա որոշակի կոնֆիդենցիալություն, որը տրամաբանական է: Սա մեխանիզմ է, որը մենք չենք հնարել, որը գոյություն ունի այս աշխատանքում: Սակայն չի կարող լինել, որ մենք առաջ շարժվենք ու հասարակությունը չիմանա այդ մասին»:
Մնացականյանը խոսեց նաև Փաշինյան-Ալիև երեք ոչ պաշտոնական հանդիպումների և մասնավորապես այն տեսակետի մասին, թե կարծես որոշակի շեղում է նկատվում Մինսկի խմբի ֆորմատից: ԱԳ նախարարը նշեց, որ  հանդիպումները եղել են առանց պատրաստվելու, օգտագործվել է առիթը, որ երկու երկրների ղեկավարները գտնվել են նույն վայրում․ «Սա ողջունելի է, քանի որ ղեկավարները հնարավորություն են ունեցել իրար հետ շփվելու, փոխանակելու տեսլականները, զգալու իրար որպես մարդ: Դա շատ կարևոր է: Այն ավելի է դյուրացնում աշխատանքը: Շատ լավ է, որ առիթ են ունեցել մտքեր փոխանակելու տարբեր հարցերի շուրջ, կարողացել են մարդկային առումով համեմատել տեսակետները»:
Մնացականյանի խոսքերով, պետք չէ տրամադրություններ տարածել, թե ամեն ինչ Հայաստանի համար վատ է լինելու. «Մենք շարունակական աշխատելու ենք, պայքարելու ենք խաղաղության համար: Մեզ համար առաջնային խնդիրը կարգավիճակն է ու անվտանգությունը»:
Նախարարը խոսեց նաև բանակցային սեղանին Արցախի ներկայության պարտադիր լինելու մասին: Մնացականյանը նշեց, որ ՀՀ իշխանություններն ընտրված են ՀՀ քաղաքացիների կողմից. «Մենք չենք կարող բոլոր պարտավորությունները վերցնել առանց Լեռնային Ղարաբաղի: Սա պրակտիկ խնդիր է, սա բանակցություններն արդյունավետ դարձնելու համար է: Մենք ասել ենք, մյուսներն ասել են չէ, բայց հարցը փակված չէ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր