Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

28 հուն 2019 12:17

«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին դատապարտյալ է մահացել

«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին դատապարտյալ է մահացելԿեսգիշերին մոտ ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել։ 61-ամյա Արամ Ա.-ի ինքնազգացողությունը առավոտյան վատացել էր, սակայն նա հրաժարվել էր շտապ օգնություն կանչելուց։ Ի դեպ, քրեական աշխարհում մահացողը հայտնի է «Կիլիկիացի Արամ» մականունով:
 
Ըստ մեր աղբյուրի՝ երբ երկրորդ անգամ իրեն վատ է զգացել, ՔԿՀ-ի բուժակն ու պատասխանատուները շտապ օգնություն են կանչել։Բայց դատապարտյալի կյանքը փրկել չի հաջողվել:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ մահացողը թոքերի հետ կապված խնդիր ուներ, իսկ վերջին օրերին նրա մոտ թոքաբորբ էր հայտնաբերվել։ Մի ուշագրավ փաստ էլ. դատապարտյալը պատիժը կրում էր ՔԿՀ-ի 2-րդ մասնաշենքում, ուր ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 20-ին հանկարծամահ էր եղել դատապարտյալ Սահակ Սահակյանը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր