Մեծ կարծիք ունեի, որ բարեփոխումներ կլինեն, բայց չեմ տեսնում.Կկրծեմ նրա կոկորդը, ով մի թիզ հող կզիջի

Տիկին Մարգարիտան խոսեց նաև տարածքների մասին՝ հայտարարելով, որ կկրծի այն մարդու կոկորդը, ով Ջաբրաիլից մի թիզ հող զիջում անի կամ փորձի զիջման անուն տալ:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, Խաչատրյանը նշեց, որ դրանք գնացել են բյուջե, ապա ուղղվել են պարգևավճարներին, ինքը որևէ բարեփոխում չի տեսնում, նույն սոված ժողովուրդն է. «ԱԺ նախագահի աշխատավարձը 1,3 միլիան դրամ է, իսկ որքան է օրինակ լրագրողի աշխատավարձը, ով ամբողջ օրը միկրաֆոնը ձեռքին ման է գալիս: Փոփոխություններ կլինեն, երբ սոցիալապես անապահովների խնդիրները կլուծվեն, աշխատատեղեր կբացվեն, ոչ թե խեղճի ու անճարի հաշվին բանակ կպահենք» :