ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

28 հուն 2019 18:20

Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվելու է. Գլխավոր դատախազ

Մենք ունենք բանակ, որ պատմականորեն հաստատված փաստերով բազում սխրանքներ է գործել, հաղթանակ է ապահովել և այսօր երաշխավորն է մեր երկրի, ժողովրդի անվտանգության: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` շնորհավորելով բանակի տոնը:
Լրագրողներից մեկի խնդրանքով Արթուր Դավթյանն անդրադարձավ Մանվել Գրիգորյանի գործին և Մանվել Գրիգորյանի պաշտպանի հայտարարությանը, թե Գլխավոր դատախազը իջնում և ցուցարարներին անձամբ ասում է, որ համամիտ է իրենց տեսակետի հետ, դատախազը նշեց. «Շատ սխալ և անընդունելի մեկնաբանություն է, որովհետև գաղտնիք չէր՝ մեր կողմից բողոք ներկայացնելը մինչև իմ իջնելն էր հրապարակվելը: Դատախազությունը տվյալ իրավիճակում մեղադրանքի կողմ է հանդես գալիս, ինքն իր ունեցած հիմքերով ներկայացրել է բողոք, այնպես որ այստեղ կողմնակալ դիրքորոշում ներկայացնելու կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկություն հայտնելու մասին խոսք լինել չի կարող: Դատախազը ինքն անձամբ արդեն այդ քննարկման մասնակից է և որոշել է, որ բողոքարկվելու է, այսինքն՝ անհիմն, անօրինական դատական ակտի հետ գործ ունենք»:
Անդրադառնալով մեղադրանքի լրացմանը՝ Արթուր Դավթյանը ասաց, որ քննությունն արդեն յոթ-ութ ամիս ընթանում է և քննության են առնվում բազմապիսի նոր դրվագներ, ուստի ակնհայտ է, որ այդ դրվագներից, որոնցով ձեռք կբերվեն բավարար ապացույցներ, մեղադրանքը լրացվելու է: «Ճնշող մեծամասնության դեպքերում քրեական գործերով սկզբնական և ավարտական փուլերում մեղադրանքները տարբերվում են»,- ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր