Կուբայում հուժկու տորնադո է. կան զոհեր

Տորնադոյի պատճառով քաղաքի մեծ մասն առանց էլեկտրականության է մնացել: Հզոր քամիները վնասել են շենքերը, Հավանայի ցածրադիր վայրերում ջրհեղեղներ առաջացրել: կառավարության հայտարարության համաձայն՝ վնասվել են նաեւ Պինար-դել-Ռիո, Արտեմիսա եւ Մայաբեկ նահանգները:
Կուբայի նախագահ Դիաս-Կանել Բերմուդեսը Twitter-ի իր էջում գրել է, որ պատճառված վնասը «լուրջ» է:
Կուբան պարբերաբար տուժում է էքստրեմալ եղանակային երեւույթներից, ինչպիսիք են փոթորիկները եւ ատլանտյան ուժեղ քամիները: