Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում       Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»    

28 հուն 2019 19:55

Սեյրան Օհանյանը Արցախյան ազատամարտում մեծ դերակատարում է ունեցել. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Առաջիկա 10-15 օրերի ընթացքում ԵԿՄ ղեկավարի հարցը պարզ կլինի։ Այս մասին այսօր՝ հունվարի 28–ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ են այն լուրերը, որ նա է դառնալու այդ կառույցի ղեկավարը։
«Ես այժմ ոչինչ չեմ կարող ասել, բայց շուտով պարզ կլինի, մոտակա 10–15 օրում պարզ կլինի։ Բնական է՝ աշխատանքը տուժում է առանց ղեկավարի»,–ասաց նա՝ նշելով, որ չի ցանկանում փակագծեր բացել։
Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին վերագրվող Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքին, Միքայելյանն ասաց. «Ես ոչինչ չեմ կարող ասել։ Սեյրան Օհանյանը իմ մարտական ընկերն է։ Սեյրան Օհանյանը Արցախյան ազատամարտում մեծ դերակատարում է ունեցել։ Նա դիրքերին, թե Արցախում, թե Հայաստանում քաջատեղյակ է որպես նախարար եւ ռազմական գործիչ»։
Հարցին, արդյոք դեմ չէ՞, որ եթե որոշ պաշտոնյաների մեղավորությունը ապացուցվի, պատժվեն, պատգամավորն ասաց. «Բնական է, եւ ուզում եմ նշել, որ համակարգն է բոլորին բերել։ Եւ պետք է համակարգը գլխից սկսվի։ Ովքեր մեղավոր են, թող հայտնվեն բանտում, ինձնիս սկսած, եթե մեղավոր եմ»։
Հիշեցնենք, որ 2018թ. տարեվերջին Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրվեց «Մարտի 1–ի» գործով Սահմանադրական կարգը տապալելու համար։ Նախկին նախարարի նկատմամբ , որպես խափանման միջոց է ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։
Նշենք, որ նույն մեղադրանքն է առաջադրված նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Նախկին պաշտոնյաներից ներկայումս կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր