ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները՝ ԲՀԿ-ն դուրս է մնում՝ հավաքելով 3,989 %          Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը       Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով    

28 հուն 2019 21:10

Անհայտ անձինք կրակ են բացել երթուղային տրոլեյբուսի ուղղությամբ

Անհայտ անձինք կրակ են բացել երթուղային տրոլեյբուսի ուղղությամբՌուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքում անհայտ անձինք դեռևս անհայտ հանգամաքներում պնևմատիկ զենքից կրակ են բացել երթուղային տրոլեյբուսի ուղղությամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով վնասվել են տրոլեյբուսի ապակիները, տուժածներ չկան:
Իրավապահները ձերբակալել են երեք կասկածյալի, նրանց ինքնությունը չի բացահայտվում, հայտնի է, որ կասկածյալները 18-23 տարեկան են: Նշվում է, որ նրանց մեքենայում իրավապահները հայտնաբերել են պնևմատիկ զենք:
Կասկածյալներից մեկն արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, նրանց գործողությունների դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:
Այժմ ոստիկանությունը քննում է միջադեպի ականատեսներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր