Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

29 հուն 2019 13:20

Որ դեպքում ՀՅԴ-ն կհամագործակցի գործող իշխանության հետ

Եթե ներկայիս կառավարությունը գնա չզիջելու ուղիով, ապա ՀՅԴ-ն պատրաստ է ամենասերտ համագործակցության: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ նորընտիր բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ ով դա չի ընդունի, իրենք կլինեն ամենաառճակատվող ընդդիմությունը այդ քաղաքական ուժին:
Նա հիշեցրեց, որ 1990-ական թվականներին հայտարարվեց, որ եթե Հայաստանն ուզում է զարգանալ, պետք է զիջի. «բոլորը հիշում են Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի չի լուծվել Ղարաբաղի հարցը»: Մենք էլ ասել ենք, որ Ղարաբաղի հարցը մեր արժանապատվության հարցն է: Այդտեղ զիջում չի կարելի թույլ տալ»:
Արմեն Ռուստամյանի խոսքով, ազատագրված Արցախը զարգացման ռեսուրս պետք է լինի, ոչ թե բեռ, ինչպես նաեւ բանակը պետք  է լոկոմոտիվ դառնա, բանակը պետք  է դառնա ոչ միայն սպառող: «Ամենակարեւորը, ինքնաբավությունը երկրում պետք է մեծացվի: Այս հարցերի մասին 2 օր առաջ խոսել ենք: Եթփե այս մոտեցումները կդառնան պետական ծրագիր, կառավարության ծրագիր, ապա մենք պատրաստ ենք համագործակցել, որովհետեւ դրանք մեր մոտեցումներն են»:
«Մենք չեք լինի մի կոալիցիայում, որտեղ առանց մեզ կարող են որոշումներ կկայացվել: Սա պահպանելու ենք որպես սկզբունք: Եթե առաջ չենք քաշում, մեր խնդիրները թերի են լուծվում»,-հավելեց նա:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր