Տեսանյութ.ՈՒկրաինական բանտում հայերին ենթարկում են խոշտանգման՝ ոտքերից կախում են, հեռվից կրակում նրանց ուղղությամբ
Հայացք մամուլի ակումբում հասարակական-քաղաքական գործիչ
Սարգիս
Տեր-Եսայանը, կինոռեժիսոր Խաչատուր Մարգարյանը և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ահազանգեցին ադրբեջանցիների հետ վիճաբանության պատճառով,
ուկրաինական բանտում հայտնված ՀՀ քաղաքացիներ Սերգեյ Կարապետյանի և Խաչատուր Հովհաննիսյանի հանդեպ տեղի ունեցող մարդու իրավունքերի կոպիտ խախտումների, իրականացվող տանջանքների և խոշտանգումների մասին:
Խաչատուր Մարգարյանը ներկայացնելով նախապատմությունը նշեց,
որ դեպքի
հետ կապված կալանավորվել են մեր երկու հայրենակիցներ Սերգեյ Կարապետյանը և Խաչատուր
Հովհաննիսյանը.«Տարիներ առաջ մեծ աղմուկ հանեց ադրբեջանցիների կողմից Ջուղայի խաչքարերը ջարդելու և պղծելու փաստը: Ադրբեջանն այս ամենն արեց իր զինված ուժերի միջոցով, հետագայում գերեզմանոցում սարքեցին կրակադաշտ: Այս դեպքն իր արձագանքը գտավ նաև Ուկրաինայի Հերսոն քաղաքում: Արդյունքում՝ տեղի հայերի և ադրբեջանցիների միջև վեճ է ծագում, վերածվում ծեծկռտուքի և ավարտվում մահով: Սպանվում է ադրբեջանցիներից մեկը, ով, մեր տվյալներով, Ջուղայում
տեղի ունեցածի կազմակերպիչն էր և բարեկամական կապեր ուներ Ադրբեջանի ներկայիս նախագահ Ալիևի հետ: Բանտում
մեր տղաները, 40 ամիս է՝ ենթարկվում են խոշտանգման, «էլեկտրաշոկ» են կիրառում, հոսանք
են միացնում ականջներին, ոտքերից կախում են, հեռվից կրակում են նրանց ուղղությամբ,
դաժան ծեծի են ենթարկում»,-ասաց Խաչատուր Մարգարյանը:
Սարգիս Տեր-Եսայանն էլ նշեց, որ հայերից
մեկը՝ Սերգեյը, արմատներով Ջուղայից է. «Ադրբեջանցիների կողմից մեր պատմամշակութային
կոթողները, գերեզմանոցները, խաչքարերն են վերացվել, ինչը միջազգայնորեն որակվում է՝
որպես սպիտակ եղեռն: Տեղի հայերը հանդիպել են ադրբեջանցիների հետ, վիճաբանության արդյունքում
եղել է զոհ: Հայերի հետ եղել են նաև երկու ռուս և մեկ թալիշ: Նրանք նույնպես գտնվում
են բանտում և նրանց հետ էլ նույն կերպ են վարվում: Ադրբեջանցիներն էլ եղել են 5-6 հոգով:
Մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում, որ մեր իշխանությունը հետամուտ լինի իր քաղաքացիների
հանդեպ: Նաև հնարավորության դեպքում նրանց փաստաբան տրամադրի»,- ասաց Սարգիս Տեր-Եսայանը,
հավելելով, որ արդեն 4 տարի է, դատական գործընթացը շարունակվում է և դեռ վճիռ կայացված
չէ:
Վոլոդյա Ավետիսյանի կարծիքով էլ Ուկրաինական
իշխանությունները այս ամենից տեղյակ չեն և այն հավանաբար պատվիրվում է ադրբեջանական
կողմից:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում: