Երբ երկրի 10 քաղաքացի է զոհվում, դա չի կարող անհետևանք մնալ.Փաշինյանը՝ Քոչարյանի քրեական գործի մասին

«Ես մեկը մյուսի հետ չեմ համեմատում, բայց մեծ թվով երկրներում, եթե չեմ սխալվում նույնիսկ Ռուսաստանում, քրեական գործեր են քննվում՝ կապված Հայրենական մեծ պատերազմի հետ: Եթե խոսքը վերաբերում է մարդկային կյանքերին, ապա այդ դեպքում պետք չի ինչ-որ սահմանափակումներ դնել: Դրանից բացի, Քրեական օրենսգրքի համաձայն՝ կա օրենքով սահմանված վաղեմության ժամկետ: Իսկ եթե գործը բաց է եւ շարունակվում է, ապա դա նշանակում է, որ Հայաստանի ՔՕ համաձայն՝ վաղեմության ժամկետը չի լրացել»,- նշել է Հայաստանի վարչապետը:
Ի պատասխան հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործն արդյոք սկզբունքայի՞ն է, Փաշինյանը նշել է. «Դա ինձ համար չի սկզբունքային գործ, կարծում եմ, որ դա Հայաստանի համար է սկզբունքային գործ: Երբ երկրի 10 քաղաքացի է զոհվում, դա չի կարող անհետևանք մնալ, անհրաժեշտ է պարզել տեղի ունեցածը»: