Տեսանյութ.Տիկին Վարդանյան, խի՞ չեք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին, վա՞տն է, որ չեք ընտրելու նրան, թե խառնվել-բաժանվել ու հեքիաթ եք պատմում          Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 հուն 2019 18:59

Տեսանյութ. Ոստիկանը վնասազերծել է կացնով ՎՏԲ բանկ մտած տղամարդուն

Հունվարի 29՝ ժամը 13-ն անց 50-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «VTB» բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։ Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։

Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։

Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ավազակության հատկանիշներով։
Հանցագործության գործիք կացինն առգրավված է։

Կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված 33-ամյա Հրաչիկ Ումուրշատյանը ձերբակալվել է։

Կատարվածի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր