Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

29 հուն 2019 19:32

Գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցրած ռուս զինվորականը չի կալանավորվել

Գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցրած ռուս զինվորականը չի կալանավորվել«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ Գլխավոր դատախազություն եմ ներկայացրել հաղորդում հանցագործության մասին:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից դատարանի որոշումը չկատարելու հանցադեպին: Բանն այն է, որ 2018թ. դեկտեմբերի 2-ին գյումրեցի Ջուլիետա Ղազարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնասվածք պատճառելու և անզգուշությամբ մահվան հասցնելու մեջ մեղադրվող ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը առ այսօր ի կատար չի ածվում` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահման կարգի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ:
Գտնում ենք, որ հիշյալ արարքներում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով նախատեսված և այլ հանցագործության հատկանիշներ. այն է`
Հոդված 353. Դատական ակտը չկատարելը
Պաշտոնատար անձի կողմից օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը դիտավորությամբ չկատարելը կամ դրանց կատարմանը խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր