Կենդանակերպի այս նշանները հունվարին մեծ հաջողություններ կունենան          Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի       Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր    

29 հուն 2019 22:00

Միասեռական զույգը երեխա է ունեցել փոխնակ մոր միջոցով, որը հղիացել է միանգամից երկու տղամարդուց

Միասեռական զույգը երեխա է ունեցել փոխնակ մոր միջոցով, որը հղիացել է միանգամից երկու տղամարդուցԱռաջին անգամ Մեծ Բրիտանիայում միասեռական զույգը երեխա է ունեցել փոխնակ մոր միջոցով, որը հղիացել է միանգամից երկու տղամարդուց՝ գրում է The Mirror-ը։
Սայմոն և գրեմ Բերնի-Էդվարդս զույգը երազել է երեխա ունենալու մասին, նրանք դիմել են կլինիկա արհեստական բեղմնավորման միջոցով փոխնալ մորից երեխա ունենալու խնդրանքով։ Երեխաների փոխնակ մայր համաձայնել է դառնալ 32-ամյա Մեգ Սթոուն, ում զույգը վճարել է 25 հազար ֆունտ սթեռլինգ:

Սթոունի խոսքով՝ երբ ինքը առաջին անգամ տեսել է այդ զույգին, իրեն գրավել են նրանց բարյացակամ ժպիտները։ Տղամարդիկ երկար ժամաակ չեն կարողացել որոշել, թե ով պիտի լինի երեխայի կենսաբանական հայրը, սակայն կլինիկայում նրանց հավաստիացրել են, որ երկուսն էլ կարող են մասնակցել գործընթացին։
«Մեզ ասացին, որ էմբրիոնի մի կեսին կարող եմ ես բեղմնավորել, մյուսին՝ Գրեմը»,- բացատրել է Սայմոնը։ Ամուսնանալուց հետո զույգը մեկնել է Կանադա՝ ամուսնական ճամփորդության, նաև ծանոթանալու համար Սթոունի հետ, որ արդեն հղիության հինգերորդ ամսում է եղել։ Փոքրիկները ծնվել են առողջ և շատ նման են իրենց ծնողներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր