Եկեղեցու կանոնակարգային հարցերը և բարենորոգումը վերպահված չեն ինքնահռչակ խորհրդի, այլ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետությանը՝ իր բարձրագույն կառույցներով          Արտակարգ դեպք՝ Երևանում, երթևեկելու ընթացքում կոտրվել է ավտոբուսի մեջտեղի պատուհանի ապակին       Քարակերտում գայլերը hոշոտել են գյուղացուն պատկանող մոտ 60 գլուխ ոչխար    

30 հուն 2019 10:34

Այդ հիմարիկը երբեք վարչապետ չի դառնա.Ռիժկովը դժվար թե գա մի երկիր, որտեղ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ Պետական դումայի կայքից տեղեկանում ենք, որ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին փոխարինել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը: Պատճառը Ռիժկովի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին անցյալ տարվա ապրիլին հնչեցված վիրավորական արտահայտություններն են:

Ռիժկովի ղեկավարած ռուս խորհրդարանականների պատվիրակությունը անցյալ տարվա ապրիլին Հայաստանի խորհրդարանում հանդիպել էր հայ պատգամավորների հետ, որի ժամանակ Ռիժկովը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները համեմատել էր ուկրաինական Մայդանի հետ եւ նկատի ունենալով շարժումը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին՝ ասել. «Այդ հիմարիկը երբեք վարչապետ չի դառնա»:

Հայ պատգամավորներից Ռիժկովին շատ կոշտ հակադարձել էին Էդմոն Մարուքյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: Ռիժկովը դժվար թե գա մի երկիր, որտեղ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, չնայած ինքն էլ Հայաստանի միակ կենդանի ազգային հերոսն է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր