Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

30 հուն 2019 10:53

Թուրքի լամուկները գիշերը Լոս Անջելեսի հայկական դպրոցի վրա իրենց դրոշներն են կպցրել

Թուրքի լամուկները գիշերը Լոս Անջելեսի հայկական դպրոցի վրա իրենց դրոշներն են կպցրել
Թուրքի լամուկները գիշերը Լոս Անջելեսի հայկական դպրոցի վրա իրենց լաթերն են կպցրել, որը հանցագործություն է:
Ճիշտ է դպրոցն այսօր արդեն իր ցանկալի` նկարում պատկերված տեսքն ունի, բայց երկու հետևություն պետք է անենք.
Ամերիկայում բնակվող բոլոր հայերը շտապ պետք է էլ ավելի համախմբվեն, որ սրանց նման ճիվաղներին ցույց տանք իրանց տեղը
թուրքը, որ 1000 տարի էլ անցնի, որ Ամերիկայում կամ Եվրոպայում էլ ապրելուց լինի մեկա մնումա թուրք

Հ.Գ.
երկար ժամանակ դպրոցի պոլի շորի մասին էլ չանհանգստանաք
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Վահան Վարդանյանը

Հունվարի 29-ի վաղ առավոտյան թուրքերը Լոս Անջելեսի երկու հայկական դպրոցների դարպասների ու աստիճանների վրա իրենց երկրի դրոշն են ամրացրել:
Նշենք, որ Ֆերահեան վարժարանի ցանկապատերին ու տարածքում կախվել են 11, իսկ  Մանուկեան-Դեմիրճեան վարժարանին բաժին է հասել 2 թուրքական դրոշ։ Ֆերահեան վարժարանի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մի դիմակավորված անձ մոտենում ու կախում դրոշները։ Միջադեպը քննում է ոստիկանությունը։

Արդեն առավոտյան աշակերտները հեռացրել են թուրքական դրոշներն ու փոխարենը կախել հայկական դրոշներ։  
Հայ համայնքը վրդովված է իրենց դպրոցների ու նաեւ եկեղեցու նկատմամբ հարձակումներով ու նաեւ իրավապահների կողմից այն որպես «միջադեպ», այլ ոչ թե «հանցանք» որակելու համար։
Այս առնչությամբ Գլենդելի հայկական դպրոցները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իր վրդովմունքն է արտահայտել տեղի ունեցած վանդալիզմի եւ ատելության քարոզի կապակցությամբ:
Հայտարարության մեջ նշվում է, որ տեղի ունեցածի մասին տեղյակ են պահել պատկան մարմիններին եւ հույս հայտնել, որ մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն: Հայտարարության հեղինակները ընդգծում են, որ աշակերտների եւ ուսանողների անվտանգությունն իրենց ուշադրության կենտրոնում է:
Խոսքը Ս. Նահատակաց Ֆերահեան երկրորդական վարժարանի ու ՀԲԸՄ Մանուկեան-Դեմիրճեան վարժարանի մասին է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր