Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

30 հուն 2019 13:02

ԵԽ-ի կողմից նույն բառապաշարով 2-րդ ազդակը.Կարծում եք՝ զուգադիպությու՞ն է. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽ պաշտոնյայի հայտարարության մասին

ԵԽ-ի կողմից նույն բառապաշարով 2-րդ ազդակը.Կարծում եք՝ զուգադիպությու՞ն է. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽ պաշտոնյայի հայտարարության մասինԵվրոպայի խորհրդի կողմից նույն բառապաշարով արդեն երկրորդ ազդակն է, որ մենք ունենք լուրջ խնդիրներ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցին:
Արփինե Հովհաննիսյանըֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Եվրոպայի խորհրդի պաշտոնյայի՝ Հայաստանի արդարադատության վերաբերյալ արված հայտարարությանը՝ գրելով.
«Մեկ ամսվա ընթացքում Եվրոպայի խորհրդի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է խոսում Հայաստանի արդարադատության մարտահրավերների մասին: Կարծում եք՝ զուգադիպությու՞ն է:
Երեկ հրապարակվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարԴունյա Միյատովիչի զեկույցը Հայաստանի վերաբերյալ։ Զեկույցում Հանձնակատարը, անդրադառնալով մարտի մեկի գործի քննության զարգացումներին, ընդգծում է գործընթացի պատշաճ իրականացման անհրաժեշտությունը՝ իրավունքի գերակայության, դատական իշխանության անկախության, թափանցիկության և արդար դատաքննության սկզբունքների խիստ պահպանությամբ, որպեսզի բացառվեն հնարավոր քաղաքական վրեժխնդրության կամ ընտրովի արդադատության վերաբերյալ մեղադրանքները։ Ու կրկին՝ թարգմանաբար սա նշանակում է՝ նշված առումներով խնդիր են տեսնում՝ ոչ մի բառ հենց այնպես չի գործածված։ Քաղաքական վրեժխնդրության մեղադրանքից խուսափեք՝ նշանակում է աշխատեք չունենալ բանտարկյալ, որը համարվելու է քաղաքական եւ որը ի հայտ է գալու ընտրովի արդարադատության արդյունքում։ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի զեկույցից հետո սա մեկ ամսվա ընթացքում Եվրոպայի խորհրդի կողմից նույն բառապաշարով փաստացի երկրորդ ազդակն էր, որ մենք ունենք լուրջ խնդիրներ։
Այս պարագայում շատ կարեւոր է Հայաստանի իշխանությունների պատասխանը նշված ազդակներին։ Արդյոք շարունակելու՞ են անտեսել մարդու իրավունքների պաշտպանության ոլորոտում ձնագնդի էֆֆեկտով մեծացող խնդիրները եւ չնկատել սենյակում արդեն վաղուց գտնվող փղին, թե ի վերջո իշխանությունները իրենց մեջ ուժ են գտնելու դեմ հանդիման կանգնել մեր առջեւ ծառացած խնդիրներին եւ լուծել դրանք։
Հ.Գ. Հանձնակատարը զեկույցում նաեւ կոչ է անում իշխանություններին բացառել «բեւեռացնող, արժանապատվությունը նվաստացնող եւ հրահրող դիսկուրսը»։ Ահա այստեղ է ամենաբարդ խնդիրը՝ ինչպե՞ս պայքարել ինքդ քո դեմ, երբ նման դիսկուսի համար ունես մի ամբողջ ՊՈԱԿ եւ ոչ միայն»։
Հիշեցնենք, որ հանձնակատար Միյատովիչն ընդգծել է, որ կարևոր է այս գործընթացն իրականացնել զգուշորեն՝ խստագույնս հավատարիմ մնալով իրավունքի գերակայության, դատական անկախության, թափանցիկության և արդար դատաքննության երաշխավորման սկզբունքներին, որպեսզի բացառվի ենթադրյալ վրեժի քաղաքականության կամ ընտրովի արդարադատության որևէ մեղադրանք:

Նա նաև կոչ է արել Հայաստանի իշխանություններին պաշտպանել քրեական հանցագործության մեջ մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը և հասարակական դիսկուրսում խուսափել բևեռացնող, հրահրող ձևակերպումներից, ինչը, ըստ Հանձնակատարի, խոչընդոտ է համախմբված հասարակություն ձևավորելու և անցյալի պառակտումները հաղթահարելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր