6 երեխայի գազանաբար սպանել են.հեքիմները երեխաների ոսկորները, մազերն ու ատամներն օգտագործում են կախարդության նպատակներով
Տանզանիայի հարավ-արևմուտքում վեց երեխայի են սպանել՝ կտրելով նրան ականջները և ատամները հանելով, գրում է ВВС-ն: Նշվում է, որ 2-9 տարեկան երեխաների վերջույթները ևս պակասել են:
«Այդ ամենը սնահավատ նախապաշարմուքների արդյունք է, շատերը հավատում են, որ օգնություն կստանան կախարդությամբ»,-հայտարարել է շրջանի տեսուչ Ռութ Մսաֆիրին:
Ոստիկանությունը մեկ կասկածյալի է ձերբակալել, որը միևնույն ընտանքին պատկանած երեք սպանված երեխաների հարազատն է:
Անցած տարվա դեկտեմբերին Նջոմբեի շրջանում տասը երեխա է անհետացել: Նրանցից չորսին ողջ են հայտնաբերել: Երեխաներին տարել են սեփական տներից՝ գիշերը, երբ նրանց ծնողները շուկայում առևտրով են զբաղված եղել:
Նշենք, որ տեղացի հեքիմները ալբինոս երեխաների ոսկորները, մազերն ու ատամներն օգտագործում են կախարդության նպատակներով: