«Կույսերի աճուրդ». 10-ամյա աղջնակների կուսությունը հիմանականում գնում են ԱՄՆ-ում, Ճապոնիայում,Մեքսիկայում

Կազմակերպության հետազոտությունների համաձայն՝ սեռական հասունացման շրջանում գտնվող աղջիկների կուսության համար տղամարդիկ պատրաստ են երկու անգամ ավելի վճարել, քան նրանց համար, որոնց մոտ սեռական հասունացում արդեն տեղի է ունեցել։ Նշվում է, որ երբեմն հարյուր հազարավոր դոլարներ են վճարում։
Դարքնեթում (համացանցի չկարգավորվող հատվածը) անանուն աճուրդներում վաճառվում է սեռական ստրկության մատնված աղջիկների կուսությունը։
Զոհերի թվում են հիմնականում Կամբոջայից և Ֆիլիպիններից անօթևան երեխաները, որոնց ծնողները վաճառում են՝ անելանելի դրության մեջ լինելով։
Կոլումբիայում աճուրդում վաճառում են 10-ամյա աղջնակների կուսությունը, որոնց հիմանականում են գնում են ԱՄՆ-ում, Ճապոնիայում կամ Մեքսիկայում բնակվող տղամարդիկ․ նրանց համար դա սեքս շրջագայության մի մասն է։
«Նախկինում շատ տարածված էր Նիգերիայից դեռահաս աղջնակների կուսությունը, որոնց որպես կենդանի ապրանք, Իտալիա էին տանում։ Հասարակաց տների տերերը մասնավոր աճուրդներ էին կազմակերպում։ Բայց այժմ աղջիկները հաճախ են հայտնվում Լիբիայի բանտերում, որտեղ նրանց բռնաբարում են։ Այնպես որ, այժմ եկվորների շրջանում կույսերը շատ չեն, և աճուրդներն անցյալում են մնում»,-ասվում է հոդվածում։
Աղբյուր՝ Blognews.am