Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

31 հուն 2019 09:46

Փաշինյանը պատասխանելու է Փաշինյանի գործով ՄԻԵԴ հարցադրումներին.«Ժողովուրդ»

Փաշինյանը պատասխանելու է  Փաշինյանի գործով  ՄԻԵԴ հարցադրումներին.«Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ստիպված է պատասխանելու նախկին իշխանությունների արարքների համար: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրա կառավարությունը պատասխանելու է հենց Նիկոլ Փաշինյանի գործով ՄԻԵԴ հարցադրումներին:
Անազատության մեջ գտնվելու ընթացքում (2010 եւ 2011թթ.) քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը երկու բողոք էր ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ իր նկատմամբ հետապնդումներն ու դատապարտումը պայմանավորված են եղել ընդդիմադիր կեցվածքով եւ գործունեությամբ: ՄԻԵԴ-ն էլ այդ բողոքների հիման վրա կառավարությանն առաջադրել է հարցեր Փաշինյանի նկատմամբ գործողությունների իրավաչափության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխանության վերաբերյալ:

Նկատենք, որ վարչապետ Փաշինյանը ՄԻԵԴ պատասխանում հրաժարվել է իրեն պատճառած նյութական ու բարոյական վնասների փոխհատուցումից, բայց եւ, ինչպես տեղեկացրել է փաստաբան Վահե Գրիգորյանը, «Քանի որ իր գործն ուղղակիորեն վերաբերում է 2008թ․-ի մարտիմեկյան իրադարձությունների ամբողջական համատեքստին, որի վերաբերյալ ճշմարտության բացահայտումը եւ արդարադատության իրականացումը վճռական նշանակություն ունեն Հայաստանի դեմոկրատական ապագայի եւ մարդու իրավունքների եւ ազատությունների կայուն մշակույթի ձեւավորման համար, շարունակելու է պնդել իր պահանջներն այնքանով, որքանով որ դրանք ծառայելու են հիշյալ նպատակներին»։
Դժվար չէ ենթադրել՝ այս գործով վճիռը կլինի հօգուտ Նիկոլ Փաշինյանի, ինչպես ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց նախկին քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Մասիս Այվազյանի, Մուշեղ Սաղաթելյանի գործերով:
Ու նկատենք, որ ՀՀ նախկին իշխանությունների օրոք հարուցված քրեական գործը, առաջադրված մեղադրանքները քայլ առ քայլ փլուզվում են ՄԻԵԴ-ում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր