Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են       Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»    

31 հուն 2019 10:50

Ռոբերտ Քոչարյանը կատեգորիկ մերժել է Արտակ Զեյնալյանի հետ հանդիպել.միտում կա շրջվելու դեպի նախկին կադրերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունում բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում՝ ոչ միայն երկու փոխնախարարներին հեռացնելու ուղղությամբ, այլեւ Մհեր Եղիազարյանի մահվան «հանգամանքների» հետ կապված։
Նախարար Արտակ Զեյնալյանի մամլո խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նախարարի հրաժարականին վերաբերող հարցն առկախված թողեց:
Համակարգում համառ լուրեր են շրջանառվում, որ Զեյնալյանը «Կենտրոն» ՔԿՀ-ում` Նաիրի Հունանյանին այցի «շրջանակներում» փորձել է հանդիպել նաեւ Ռ. Քոչարյանի հետ, սակայն Քոչարյանը կատեգորիկ մերժել է հանդիպել:
ԱՆ մամլո խոսնակն այս լուրն անվանեց «իրականությանը չհամապատասխանող», սակայն մեր աղբյուրները պնդում են լուրի իսկությունը:
Ինչ վերաբերում է ԱՆ երկու փոխնախարարներին` Սուրեն Քրմոյանին եւ Արթուր Հովհաննիսյանին, մեր տեղեկություններով` Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ցանկանում են այս երկու պրոֆեսիոնալ փոխնախարարների պաշտոնում տեսնել իրենց ներկայացուցիչներին` անցումային արդարադատության ապագա ինստիտուտի լիարժեք գործունեության համար պլատֆորմ ունենալու նպատակով:
Ի դեպ, կառավարության մեր աղբյուրներն էլ պնդում են, որ միտում կա շրջվելու դեպի նախկին կադրերը։ Ավելին` չեն բացառում, որ մինչեւ փետրվար գլխավոր դատախազը կփոխվի, նոր դատախազի տեղակալների անուններ են հնչում, ասենք` ՀՀԿ-ական Ռուստամ Մախմուդյանի անունը, որն այս պահին աշխատում է Դատական դեպարտամենտում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր