Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

31 հուն 2019 18:55

Մինսկն առաջարկում է վերելակների համատեղ արտադրություն հիմնել ՀՀ-ում

Մինսկն առաջարկում է վերելակների համատեղ արտադրություն հիմնել ՀՀ-ումԲելառուսը պատրաստ է մասնակցել ՀՀ-ում ուղևորատար տրանսպորտի շարժակազմի թարմացմանը և առաջարկում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն հիմնել: Այդ մասին Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն խոսել է Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի հետ, հայտնում է Բելտա գործակալությունը:
Առաջիկայում Հայաստան կգործուղվի «Մոգիլյովլիֆտմաշ» գործարանի պատվիրակությունը: Ըստ Անդրեյչենկոյի, բելառուսական կողմը հուսով է, որ համատեղ արտադրության մասին որոշում կկայացվի:
Խոսնակը նշել է, որ հայ-բելառուսական ապրանքաշրջանառությունն աճում է և պետք է դուրս գալ կոոպերացիայի նոր մակարդակի: Նա հույս է հայտնել նաև, որ կրագացվի Մինսկն ու Երևանը քույր քաղաքներ հռչակելու որոշման ընդունումը, որն այժմ հայկական կողմն է քննարկում:
Արմեն Ղևոնդյանն իր հերթին ասել է, որ պատրաստ է նպաստել երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրի զարգացմանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր