Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

31 հուն 2019 19:40

Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը. Վիտալի Բալասանյան

Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը՝ իրավական տեսանկյունից քննարկելու «Մարտի 1»-ի իրադարձությունները։ Այս մասին, ըստ 168.am-ի, այսօր՝ հունվարի 31–ին, հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Ծանոթացա Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մեկնաբանությանը հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հարցերին ի պատասխան իմ հնչեցրած պատասխանների վերաբերյալ։ Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը՝ իրավական տեսանկյունից քննարկելու վերը նշված իրադարձությունները գործի նյութերին ծանոթանալուց հետո»,– նշել է նա։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին՝ Վիտալի Բալասանյանը «մի քիչ ծիծաղելի» էր համարել Սահմանադրական կարգի տապալման հոդվածը։
«Ո՞նց եք պատկերացնում, ասենք, էսօր Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալի, որ մնա վարչապետ: Ի՞նչ է նշանակում՝ սահմանադրական կարգը տապալել են։ Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որն իշխանության չէ, իշխանության գտնվող մարդն ինչու՞ է սահմանադրական կարգը տապալում,- հայտարարել էր Բալասանյանը։ Ըստ նրա՝ այն ժամանակ ներքաղաքական իրադարձություններին մասնակցել են ոչ թե բանակից, այլ՝ Ներքին զորքերից։ «Բանակն այդպիսի զինատեսակ էլ չունի, այդպիսի զինամթերք էլ չունի, երբևիցե չի էլ ունեցել, դա ներքին զորքերինն է, ինչի՞ եք խառնում ամեն ինչ»։
Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ասել է, որ ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմք ունենան, Վիտալի Բալասանյանը արձագանքել էր. «Ամոթ է, ճիշտն ասած, չի կարելի այդպիսի բաներ ասել: Մանավանդ էս վերջին ժամանակները մենք տեսնում ենք զոհվածների ծնողներին, երբ որ տարբեր քաղաքական դիվիդենտներ շահելու համար այդ ընտանիքներին գցել են նման իրավիճակի մեջ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր