Թեև Մանվել Գրիգորյանն արգելում է՝ Հայաստանին դատի տալ, բայց առողջությունը բարձր արժեք է,չենք լռելու

Նա նշեց, որ թեև իր պաշտպանյալը շարունակում է պնդել, որ Հայաստանին դատի չի տա, սակայն առողջողջական խնդիրների հարցով իրենք, այնուամենայնիվ կդիմեն միջազգային դատական ատյանին:
«Մանվել Գրիգորյանն ասել է՝ այդ թեմային էլ չանդրադառնաք, բայց առողջությունը բարձր արժեք է և դրա հետ կապված պետք է բարձրաձայնենք»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ Գրիգորյանը ՔԿՀ-ում բուժում է ստանում հարազատների կողմից ներկայացված դեղամիջոցներով.
«Ցավազարկող դեղերի ազդեցության տակ կարողանում է կալանք կրել, նրա շաքարի մակարդակը 25 է, ինչի պայմաններում նրա վիճակը գնալով վատթարանում է»,-ասաց նա:
Փաստաբանը հայտարարեց, որ ներկայիս իշխանությունների օրոք երկրում ընտրովի արդարադատություն է իրականացվում, որն ըստ նրա՝ որոշ գործերով կապված է պետակա լիազոր մարմնի քմահաճույքով:
«Պետությունն՝ ի դեմս առաջին դեմքի, որոշակի գործերով դառնում է դահիճ, այսօր ՀՀ-ում փողոցային արդարադատություն է տեղի ունենում: Փողոցում պարտադրեցին, որ Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի, ինչն անթույլատրելի է: Ժողովրդի բերանը գցեցին խտացրած կաթի, զինվորի պայոկի մեղադրանքը, այդ նենգ, զզվելի արարքների մեջ նրան մեղադրելով՝ նրա նկատմամբ հանրային կարծիք ձևավորեցին: