Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

01 փետ 2019 13:55

Մանվել Գրիգորյանը դատի է տվել գործարար Սիլվա Համբարձումյանին. պատիվ է պահանջում

Մանվել Գրիգորյանը դատի է տվել գործարար Սիլվա Համբարձումյանին. պատիվ է պահանջումՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը դատի է տվել գործարար Սիլվա Համբարձումյանին: Այս մասին  տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
Մանվել Գրիգորյանը Սիլվա Համբարձումյանից պահանջում է պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում: Հայցադիմումը դատարան է ներկայացվել հունվարի 29-ին. գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:

Այսօր լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ հայցի համար հիմք է հանդիսացել Գրիգորյանի հասցեին որոշ ժամանակ առաջ Սիլվա Համբարձումյանի կողմից արված հայտարարություններից մեկը։
«Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ անչափահասների հետ կապված խնդիր է ծագել եւ Մանվել Գրիգորանը հանցագործություն է կատարել։ Դա լկտի սուտ է եւ դրա համար համապատասխան հայց է ներկայացվել դատարան»,–ասաց նա՝ հավելելով, որ պատասխանողից նյութական փոխհատուցում չեն պահանջել։
Նշենք, որ Համբարձումյանը լատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր՝ «Մանվելը էրեխեք է բռնաբարել»: Գործարարը նշել էր, որ իր ասածի վերաբերյալ փաստեր ունի:
Ավելի վաղ Գրիգորյանը  քաղաքացիական հայց էր ներկայացրել ընդդեմ «Մաքսինֆո» լրատվական կայքի՝ իր պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով:
Հայցադումում ներկայացնելու պատճառը «Մաքսինֆո» կայքում հրապարակված՝ «Առեւտուր թուրքերի հետ․Մանվել Գրիգորյանի մասին եւս մեկ աղմկահարույց բացահայտում» վերնագրով նյութն է, որում նշված է եղել, որ Մանվել Գրիգորյանը ժամանակին թուրքերին է վաճառել Վազգեն Սարգսյանի կողմից իրեն հանձված 1500 գլուխ ոչխար:
Գրիգորյանը լրատվամիջոցից, որպես փոխհատուցում պահանջել է 3 մլն դրամ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր