Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

01 փետ 2019 17:40

Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել,Վերջին հաշվով երկու կողմերը պետք է պայմանավորվածության գան. Անգելա Մերկել

Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել,Վերջին հաշվով երկու կողմերը պետք է պայմանավորվածության գան. Անգելա ՄերկելԼավ է, որ մարդիկ իրար հետ խոսում են, սակայն երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն, որ խոսքերին հետևեն որոշ գործողություններ: Այս մասին Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ խոսելով այն մասին, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման վրա Փաշինյան-Ալիև հանդիպումները և Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները:


Տիկին Մերկելը կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել, բայց պետք է մյուս կողմն էլ պատրաստակամություն հայտնի նման խիզախ քայլեր անելու. «Վերջին հաշվով երկու կողմերը պետք է պայմանավորվածության գան»:
Վարչապետ Փաշինյանն իր հերթինն պարզաբանեց, թե ինչ խիզախ քայլերի մասին է խոսքը. «Ես Հայաստանի խորհրդարանում ամիսներ առաջ հայտարարեցի, որ ԼՂ հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար: Ես հույս ունեի, որ նմանատիպ հայտարարություն կլինի ադրբեջանական կողմից, սակայն, ցավոք սրտի, ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա թեկուզ կիսաձայն չի ասում, որ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար: Կարծում եմ, որ այս մեկ հայտարարության պատմությունը հստակ ցույց է տալիս իրավիճակը, որը մենք ունենք բանակցային գործընթացքում: Քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում նաև Ադրբեջանից, մենք շատ մեծ հույսեր չենք կարող ունենալ, որ կարող ենք առաջ շարժվել: Իհարկե Հայաստանը նվիրված է բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու տրամաբանությանը: Ես ուզում եմ նաև արձանագրել՝ մենք մեր քննարկումների ընթացքում հստակ ասել եմ, որ ես բանակցությունների ընթացքում կարող եմ բացառապես բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց չեմ կարող դա անել Արցախի անունից, քանի որ Արցախի ժողովուրդն ինձ քվե չի տվել, նրանք ունեն իրենց նախագահը, կառավարությունը, խորհրդարանը: Արցախի ժողովրդի անունից պետք է խոսեն Արցախի ժողովրդի ընտրած ներկայացուցիչները»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր