ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները՝ ԲՀԿ-ն դուրս է մնում՝ հավաքելով 3,989 %          Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը       Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով    

02 փետ 2019 16:34

Պուգաչովայի թոռը երկրպագուներից գումար է խնդրել Լոս Անջելեսում նոր տեսահոլովակ նկարահանելու համար

Պուգաչովայի թոռը երկրպագուներից գումար է խնդրել Լոս Անջելեսում նոր տեսահոլովակ նկարահանելու համարԵրգչուհի Ալլա Պուգաչովայի թոռը՝ Նիկիտա Պրեսնյակովը, որը ևս երգչի կարիերա է սկսել, նոր երաժշտական տեսահոլովակ նկարահանելու հարցում օգնություն է խնդրել ոչ թե ֆինանսապես ապահովված ընտանիքից, այլ երկրպագուներից:

Ինչպես նշում է woman.ru-ն, ռոք երաժիշտը դիմել է երկրպագուներին՝ խնդրելով ֆինանսապես օգնել մի քանի տարի առաջ իր կողմից ստեղծված Multiverse խմբին, որը ցանկանում է ԱՄՆ-ում տեսահոլովակ նկարահանել, սակայն բավականաչափ միջոցներ չունի:

Նա մանրամասնել է, որ խումբը մասնակցում է հատուկ նախագծի ու հաղթանակի հույս ունի:

«Եթե բոլորս համախմբվենք ու հավաքենք անհրաժեշտ գումարը, ապա մեր երգն ամբողջ աշխարհով հայտնի դառնալու հնարավորություն կունենա»,-Instagram-ում գրել է Պրեսնյակովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր