Տեսանյութ.Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար       Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն    

04 փետ 2019 11:00

Տեսանյութ.Կալուգայում ավտոբուսի վթարից տուժածների թվում հայեր կան

Տեսանյութ.Կալուգայում ավտոբուսի վթարից տուժածների թվում հայեր կանԿալուգայի մարզում գրանցված ավտովթարիհետևանքով տուժածների թվում կան ՌԴ հայազգի քաղաքացիներ` Մարիա Առաքելյան (ծնված` 2008թ.) և Սոնա Ադամյան (ծնված` 1988թ.)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը:
«Հիմա նրանք Կալուգայի քաղաքային հիվանդանոցում են։ Մյուս տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է։ Դեսպանատունը մշտական կապի մեջ է գտնվում ՌԴ համապատասխան մարմինների հետ»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել փետրվարի 3-ին Մոսկվայի ժամանակով ժամը 09։15-ին Կալուգա-Վյազմա ճանապարհի 128-րդ կմ-ում։ Ավտոբուսը, որում եղել է 48 մարդ, այդ թվում` 33 երեխա, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։ ՃՏՊ-ի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, նրանցից 4-ը երեխաներ են:
Հավելենք, որ վթարից մահացածների ընտանիքները 1 միլիոն ռուբլի փոխհատուցում կստանան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր