Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

04 փետ 2019 19:07

Տեղի ունեցածը վատ նախադեպ կարող է դառնալ և ըստ էության, վտանգում է տեղեկատվություն ստանալու և տարածելու Սահմանադրական իրավունքը

Տեղի ունեցածը վատ նախադեպ կարող է դառնալ և ըստ էության, վտանգում է տեղեկատվություն ստանալու և տարածելու Սահմանադրական իրավունքըՍույն թվականի փետրվարի 2-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքն անցկացրել է դռնփակ նիստ, որին մասնակցել են նաև ՀՀ վարչապետն ու մի շարք մարզպետներ: Հաշվի առնելով այս իրադարձության հանրային հնչեղությունն ու հանրային հետաքրքրությունը, ԶԼՄ-ները փորձել են լուսաբանել այն: Սակայն նրանց այս նախաձեռնությունը տապալվել է, քանի որ, որպես պատճառ բերելով հանգամանքը, թե օրը ոչ աշխատանքային է, ինչպես նաև այն, որ «Իմ քայլը» դաշինքը լրատվամիջոցներին չի հրավիրել լուսաբանել հանդիպումը, ԶԼՄ-ների ներկայացուցիչները հայտնվել են բավական նվաստացուցիչ պայմաններում՝ ԱԺ-ի անցակետում ժամերով սպասելով պարզաբանումների:
 
Հաշվի առնելով իշխանական ուժը ներկայացնող առանձին պատգամավորների պնդումները, թե միջադեպն ուղղված չէր մամուլի ազատության դեմ և խնդիրը եղել է զուտ տեխնիկական, այսուհանդերձ պնդում ենք, որ տեղի ունեցածը վատ նախադեպ կարող է դառնալ և, ըստ էության, վտանգում է տեղեկատվություն ստանալու և տարածելու Սահմանադրական իրավունքը: Հաշվի առնելով նշվածը, մենք «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին կոչ ենք անում այսուհետ խուսափել նման սխալներից, ինչպես նաև հորդորում ենք փոփոխություններ կատարել ՀՀ ԱԺ-ի կանոնակարգ-օրենքում՝ խորհրդարանի աշխատանքները լրատվամիջոցների համար ամբողջությամբ բաց և թափանցիկ դարձնելու նպատակով:
 
Սրան զուգահեռ, մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնում սոցիալական ցանցերում վերջերս սկիզբ առած՝ որոշ լրատվամիջոցների դեմ սկսված արշավի կապակցությամբ: Գտնում ենք, որ նման ցանկացած նախաձեռնություն ուղղակիորեն վտանգում է խոսքի, կարծիք և տեսակետ ունենալու ազատությունը: Միաժամանակ, սակայն, մենք կիսում ենք մտահոգությունն առ այն, որ լրատվամիջոցների մի մասը, ելնելով քաղաքական կամ տնտեսական ինչ-ինչ շահերից, գերադասում է հասարակությանը տրամադրել տեղեկատվություն, որը չի համապատասխանում լրագրողական էթիկայի, լրատվամիջոցի անաչառության և համակողմանիության սկզբունքներին: Այսուհանդերձ, պնդում ենք, որ այս և ցանկացած այլ խնդիր պետք է դիտարկվի միայն ու բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակում: Հակառակ դեպքում, մենք տեղի ունեցողը կարող ենք և կդիտարկենք որպես հարձակում խոսքի ազատության վրա ու կմեկնաբանենք որպես մամուլի ազատությունը ճնշելու փորձ:
 
Լրագրողների անկախ արհմիության վարչություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր