ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները՝ ԲՀԿ-ն դուրս է մնում՝ հավաքելով 3,989 %          Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը       Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով    

05 փետ 2019 16:53

Մոսկվայում 89 օբյեկտներից ներկայում տարհանվել է 21 հազար մարդ

Մոսկվայում 89 օբյեկտներից ներկայում տարհանվել է 21 հազար մարդՄոսկվայի 90 մարդաշատ օբյեկտներից ավելի քան 20 հազար մարդ են տարհանել «ականապատման» մասին սպառնալիքներով անանուն զանգերից հետո: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների մի ներկայացուցիչ:
«Մոսկվայում 89 օբյեկտներից ներկայում տարհանվել է 21 հազար մարդ»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա հիշեցրել է, որ «ականապատման» վերաբերյալ հաղորդումներից հետո ստուգումներ են անցկացվում Մոսկվայի մարզի տարածքի եւս 25 օբյեկտներում:
Վարչական շենքերի եւ սոցիալական օբյեկտների «ականապատման» մասին հաղորդագրությունների հերթական ալիքը երկրում տարածվել է հունվարին՝ ընդգրկելով Հեռավոր Արեւելքից մինչեւ Կենտրոնական Ռուսաստանի տարածքը: Տարհանվածների թիվը հասնում էր հազարների: Բոլոր հաղորդումներն էլ կեղծ եղել, ընդ որում՝ մի շարք դեպքերում պարզվել է, որ զանգերն ստացվել են արտասահմանից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր