Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի տներից մեկի տանիքում          Սիմիդյանը մի դիմում էլ է գրել․ «Հրապարակ»       34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը. «Փաստ»    

05 փետ 2019 17:31

Հիմա Սերժ Սարգսյանն է, հետո կլինի երևի Տիգրան Թորոսյանը, հետո Աղվան Հովսեփյանը

Հիմա Սերժ Սարգսյանն է, հետո կլինի երևի Տիգրան Թորոսյանը, հետո Աղվան Հովսեփյանը«Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով բավականին տևական ժամանակ ստվերում էր մնացել»,- «Ազատության» եթերում ասել է Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Այն ժամանակ գործող վարչապետն էլ բազմաթիվ ասելիքներ պետք է ունենա նախաքննությանը, որպեսզի պատկերը լինի ամբողջական»,- շարունակել է նա: «Հիմա Սերժ Սարգսյանն է, հետո կլինի երևի Տիգրան Թորոսյանը, հետո, ամենայն հավանականությամբ, Աղվան Հովսեփյանը... Քննության ամբողջությունն ապահովելու համար, այն պաշտոնյաները, որոնց որոշումներն ունեցել են ազդեցություն Մարտի 1-ի առումով, պետք է հարցաքննվեն»:
Արդեն հայտնել էինք, որ նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր