Ադրբեջանում կրկին պարոնոիդալ շիզոֆրենիայի նոպա է.գերեվարված ասկյարի ապտակը Բաքվին

Հուսեյնզադեի մեկնումը երրորդ երկիր ապտակ էր պաշտոնական Բաքվին... Սա ևս մեկ ապացույց է, որ հայերի կողմից գերեվարված ասկյարներն Ադրբեջան հետ վերադառնալուց հետո ենթարկվում են ճնշումների... Հիշեցնեմ, որ երբ 2 տարի առաջ Էլնուր Հուսեյնզադեն գերեվարվեց հայերի կողմից, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի, այդպիսի անուն ազգանունով զինծառայող չկա ադրբեջանական բանակում, որին հաջորդեց Հուսեյզադեի մոր հարցազրույցը Istipress.com կայքին, որի ժամանակ վերջինս բացահայտեց Զաքիր Հասանովի ղեկավարած գերատեսչության սուտը և ապացուցեց, որ 2015-ին զորացրվելով բանակից ասկյար Հուսեյնզադեն մինչև գերի ընկնելը որպես պայմանագրային զինվոր է ծառայել ադրբեջանական բանակում... Ասկյար Էլնուրի մոր բացահայտումներից հետո Ադրբեջանի ՊՆ-ն ստիպված եղավ նոր հայտարարությամբ հանդես գալ և Հուսեյնզադեին մեղադրեց անկարգապահության և բազմաթիվ հանցագործությունների մեջ... Զավեշտալին այն է, որ այս ամենից հետո Բաքվում երազում էին, որ Հուսեյնզադեն պետք է վերադառնար Ադրբեջան... Ի դեպ, վերջին տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի իշխանություններն Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ հայտարարել են միջազգային հետախուզում... Միակ վտանգն Էլնուրի համար Բելառուսն է... Եթե վերջինս հայտնվի Բատկայի հայրենիքում, չեն կասկածում, որ Լուկաշենկոն կլորիկ գումարով կվաճառի Էլնուրին ինքնահաստատման հետ խնդիրներ ունեցող ապշերոնյան բռնապետին...»: