Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

06 փետ 2019 11:33

Լեւոն Սարգսյանի խափանման միջոցի գործով բողոք է ներկայացվել.քրեական գործեր են քննվում նաեւ Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա որդիների մասով

Լեւոն Սարգսյանի խափանման միջոցի գործով բողոք է ներկայացվել.քրեական գործեր են քննվում նաեւ Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա որդիների մասով
Դատարաններն ամռանից քննում են Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լեւոն Սարգսյանի կալանքի գործով բողոքները։ NEWS.am -ը տեղեկացավ, որ Սարգսյանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ բողոքը ներկայումս քննվում է
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանի վարույթում։ Նշենք, որ Սարգսյանի խափանման միջոցի հարցը դատարանները վիճարկում են դեռեւս 2018թ. ամռանից։
Ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 7-ին առաջին ատյանի դատարանը Լեւոն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարել։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այս որոշման դեմ Սարգսյանի պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, որտեղ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել ու գործն ուղարկվել է նույն ատյան՝ նոր քննության:
նշենք, որ առաջին ատյանի դատարանը հիմնավոր է համարել Լյովա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը:
Աբրահամյանի խոսքով, սակայն, քննելով գործը, դատարանը Սարգսյանին առաջադրված մեղադրանքներից մեկով կալանք խափանման միջոցի կիրառման պայմանի առկայության հետ կապված խնդիր է տեսել, եւ Վերաքննիչ բողոք ներկայացրել: Ենթադրվում է, որ Լեւոն Սարգսյանի կալանքի որոշման դեմ Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել նաեւ պաշտպանական կողմը։
Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցվել, ապա Հատուկ քննչական ծառայության վարույթ էր փոխանցվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը, որով անցնում են Լյովա Սարգսյանը, վերջինիս դուստրը՝ Անի Սարգսյանը եւ որդին՝ Նարեկ Սարգսյանը:
Ըստ ՀՔԾ-ի կողմից տարածված հաղորդագրության՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի եւ քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:
Քննությամբ պարզվել է նաեւ, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում եւ կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները եւ թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի եւ Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաեւ հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:
Պարզվել է նաեւ, որ Նարեկ Սարգսյանը նույնպես թաքցրել է հայտարարագրման ենթակա գույքը: 2017թ.-ի հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է:
Նշենք, ուր Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը ներկայացել է քննությունն իրականացնող մարմնին եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նշենք, որ ներկայումս տարբեր քրեական գործեր են քննվում նաեւ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա որդիների մասով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր