Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

08 փետ 2019 12:15

Թուրքերն այժմ իրենց դիրքերն են ամրապնդում, դրա համար չեն կրակում.թշնամին պատրաստվում է

Թուրքերն այժմ  իրենց դիրքերն են ամրապնդում, դրա համար չեն կրակում.թշնամին պատրաստվում էՓետրվարի 26-ին կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն Ազատության հրապարակում նախաձեռնել է անցկացնել հանրահավաք, որով ցանկանում է ի գիտություն ամբողջ աշխարհի ասել՝ ազատագրված հայրենիքի ոչ մի հատված ենթակա չէ հանձնելու թշնամուն:
«Օրակարգում միայն մեկ հարց է՝ հայ ազգն իր վերջնական դիրքորոշումն է հայտնում աշխարհին «տարածքներ՝ խաղաղության դիմաց» հայակործան թեզի հանդեպ: Հավաքից հետո կայցելենք Սումգայիթի զոհերի հուշարձանին, հետո Եռաբլուր՝ մեր նահատակ եղբայրներին, մեր տղերքին հայտնելու, որ նրանց արյամբ ողողված հայրենի հողի և ոչ մի հատված այլևս թուրքի ոտքի կոխան չի դառնալու»,- նշված է ռեժիսորի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով խոսակցություններին, թե բանակցություններում քննարկվում է  «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, նշել էր, որ Ադրբեջանի հետ նման բանաձև չի կարող քննարկվել։
168.am-ի հետ զրույցում Արշակ Զաքարյանը նշեց, որ ՀՀ տարբեր իշխանությունների ժամանակ միշտ առաջ է քաշվել «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, սակայն որևէ իշխանավոր չի ասում, որ այդպես կանի, քանի որ գիտեն, թե նման հայտարարությունից հետո ինչ կարող է սպասվել իրենց։
«Այս անգամ հավաքը նրա համար է, որպեսզի ազգովի վերջնական ոչ միայն՝ իշխանություններին, այլև՝ ամբողջ աշխարհին ասենք, որ հայ ազգն իր դիրքորոշումը վաղուց է հայտնել, և ոչ մի իշխանավոր երաշխավորված չէ բանակցությունների ժամանակ այլ կարծիք հայտնել։ Եթե ժողովրդի կարծիքից բացի՝ այլ կարծիք հնչի, ուրեմն՝ դա ազգի ձայնը չէ։ Մեկընդմիշտ այդ բանաձևը պետք է հանենք, և ամեն անգամ այսպես չբերեն ու ազգին նյարդայնացնեն։ Եթե Նիկոլ Փաշինյանն այդ բանաձևը չի ընդունում և կողմնակից է առանց տարածքների մասին խոսակցության վարել բանակցությունները, ապա թող համարի, որ այս հավաքն ազգի կողմից իրեն աջակցություն է։ Մեր հավաքն ինչ-որ մեկի դեմ կամ կողմ չէ, այլ ազգի դիրքորոշումն է, ազգի նախորդ, ներկա և ապագա իշխանությունների համար։ Մենք մեր կողմից զիջումներ արդեն արել ենք և գծել ենք մեր սահմանը, որն անխախտելի է»,- ասաց Արշակ Զաքարյանը։
Անդրադառնալով հունվարին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո տարածված հայտարարությանը, ըստ որի՝ երկու ժողովուրդներին պետք է պատրաստեն խաղաղության, Արշակ Զաքարյանը նկատեց, որ 70 տարի շարունակ Խորհրդային Միությունը նման փորձ արել է՝ հայտարարելով, թե եղբայր ժողովուրդներն են և միմյանց հետ պետք է խաղաղ ապրեն։
«Բայց մի գիշերվա մեջ Սումգայիթում, հետո՝ Բաքվում, հարևանը մորթեց իր հետ ծնված ու մեծացած հարևան հային։ Մեկ բան հստակ է՝ երբ թուրքը խոսում է խաղաղությունից, վկան էլ պատմությունն է, նշանակում է՝ պատրաստվում է պատերազմի։ Նույնն էլ երիտթուրքերի մասին է, նրանք էլ եկան ու հայտարարեցին, թե՝ մի՛ վախեցեք, այսուհետև խաղաղ եք ապրելու, բայց ի՞նչ արեցին՝ մորթեցին, Ցեղասպանություն իրականացրեցին։ Խոսել թուրքերի հետ խաղաղության մասին, ինձ համար նշանակում է՝ պատրաստվել պատերազմի։ 50 տարեկան մարդ եմ, իմ այս ապրած տարիների ընթացքում հասկացել եմ, որ թուրքը միայն մեկ լեզու է հասկանում՝ ուժի լեզուն»,- շեշտեց կինոռեժիսորը։
Ինչ վերաբերում է սահմանին տիրող համեմատաբար հանդարտ իրավիճակին և դրա վերաբերյալ հնչող կարծիքներին, թե իբրև Ադրբեջանը պատրաստվում է խաղաղության, Արշակ Զաքարյանն ընդգծեց, որ 1994 թվականին կնքված զինադադարից հետո բավականին երկար ժամանակ խաղաղություն էր, այդ ընթացքում թշնամին պատրաստվում էր, 2014 թվականին հարձակման փորձ արեցին, իսկ 2016թ. հարձակվեցին։
«Մենք մի շատ վատ «խասյաթ» ունենք, երբ չեն կրակում, ուրախանում ենք, քանի որ խաղաղություն սիրող ազգ ենք, բայց իրենք այդ ընթացքում պատրաստվում են հաջորդ կրակելուն։ Իսկ ինչո՞ւ են այդքան զենք գնում, պարզ է, որ պատրաստվում են պատերազմի, և իրենց ձեռնտու է, որ մենք չխանգարենք։ Եթե այժմ նրանք իրենց դիրքերն են ամրապնդում, ապա չեն կրակում, որ մենք չխանգարենք։ 2015 թվականին գրեթե ամեն օր թշնամին կրակում էր, իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ տեսան, որ հայ զինվորն այդքան է սովորել այդ կրակոցներին, որ չսասանվեց հարձակումից։
Այսօր նրանք այլ մարտավարություն են ընտրել, կարծում եմ՝ չեն ցանկանում, որ մեր զինվորը սովոր լինի պայթյունի ու կրակոցների, գուցե սխալվում եմ, բայց կյանքիս փորձն ասում է, որ թշնամին պատրաստվում է, այդպես եմ զգում։ Թող սա խուճապ չառաջացնի, բայց մենք միշտ պետք է պատրաստ լինենք»,- եզրափակեց Արշակ Զաքարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր