Այս բնական միջոցը կօգնի ազատվել հազից, բրոնխիտից, շնչուղիների հետ կապված խնդիրներից          Ինչ է խոստանում Չինական հորոսկոպը կենդանակերպի նշաններին դեկտեմբերի 15-19-ի համար       Դեկտեմբերի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

08 փետ 2019 17:40

Գրիգորյանին տեղափոխել են ՔԿՀ մեքենայով, իսկ հետո իր ուժերով բարձրացել է հետազոտությունների սենյակ

Գրիգորյանին տեղափոխել են ՔԿՀ մեքենայով, իսկ հետո իր ուժերով բարձրացել է հետազոտությունների սենյակՄանվել Գրիգորյանը Պահակախմբի և ՔԿՀ բժիշկների ուղեկցությամբ տեղափոխվել է Նաիրի ԲԿ հետազոտություն անցնելու համար: Իսկ տեղեկությունները, որ նա ծայրահեղ ծանր վիճակով է տեղափոխվել հիվանդանոց, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտնել է ԲԿ-ի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին:
Հարցին, թե կա արդյո՞ք անհրաժեշտություն, որ Գրիգորյանը մնա հիվանդանոցում, Գնունին նշել է, որ վերջինս դեռ գտնվում է հետազոտությունների փուլում, և միայն պատասխանները ստանալուց հետո պարզ կլինի՝ նա կմնա հիվանդանոցում, թե՝ ոչ:

Պարոն Գնունին նշել է, որ Գրիգորյանն ունի բազմաթիվ հիվանդություններ, և հավանական է, որ դրանց սրման արդյունքում նա բողոքներ է ունեցել և տեղափոխվել է հիվանդանոց:
Գրիգորյանին տեղափոխել են ՔԿՀ մեքենայով, իսկ արդեն տեղում նա քայլելով, իր ուժերով բարձրացել է հետազոտությունների սենյակ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր