Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

09 փետ 2019 11:05

Հայաստանը՝ թիրախի վերածվելու վտանգի տակ.«168 Ժամ»

Հայաստանը՝ թիրախի վերածվելու վտանգի տակ.«168 Ժամ»«Հայ մասնագետների մուտքը Սիրիա իր մեջ բազում վտանգներ է պարունակում` աշխարհաքաղաքական, ռազմական, ներքաղաքական, անվտանգային: Հասկանալի է, թե ինչու նախաձեռնվեց այս ծրագիրը, թե ինչու են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարություններն ակտիվ համագործակցում՝ մի շարք խնդիրներ ունենալով այլ ոլորտներում,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ՀՀ հումանիտար առաքելությանը Սիրիայում, և ավելացրել,- Մենք տեսնում ենք, որ հայ-ռուսական հարաբերություններում սա այն թելն է, որը պահպանվել է այդ հարաբերություններում, մնացած ուղղություններում կան խնդիրներ: Ի դեպ, իմ տպավորությամբ՝ Ռուսաստանը հենց այսպես էլ ընկալում է ներկայումս հայ-ռուսական հարաբերությունների արդյունավետությունն ու այս ոլորտում համագործակցությունը»:

Սակայն, ըստ նրա՝ հայ-ռուսական հարաբերություններից զատ` կա նաև այդ մասնագետների անվտանգության խնդիրը:
«Անվտանգության խնդիր կա՝  նաև կապված այն հանգամանքի հետ, որ, բացի անուղղակի վտանգներից, կան ուղղակի վտանգներ. ցանկացած խումբ, կողմ, միջնորդ ուշադրություն է գրավում, թիրախի վերածվելու վտանգի տակ հայտնվում: Այս դեպքում կա նաև այս վտանգը՝ հատկապես հաշվի առնելով կրոնական տարբերությունը»,- ասել է վերլուծաբանը: Գերմանացի քաղաքագետի համոզմամբ, Արևմուտքը ևս կունենա որոշակի բացասական վերաբերմունք այս նախաձեռնության նկատմամբ, սակայն սահմանափակված կլինի խոսել այդ մասին՝ հաշվի առնելով բերվող մարդասիրական նկատառումները:
Իսկ ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասել է, որ նման խնդիրները միայն անվտանգությանը չեն վերաբերում, դրանք նաև քաղաքական են: Ըստ նրա՝ թեև  Հայաստանը չեզոք է, մաս չի կազմում որևէ կոալիցիայի, բայց կարող է դիտարկվել՝ որպես  Ռուսաստանի կոալիցիայի մաս:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր