Երևանում կանխվել է զինված բախում. վնասազերծվել են տասնյակ անձինք. կասկածներ կան, որ ռազբորկան ռուլիտ էին անում բանտից
![Երևանում կանխվել է զինված բախում. վնասազերծվել են տասնյակ անձինք. կասկածներ կան, որ ռազբորկան ռուլիտ էին անում բանտից Երևանում կանխվել է զինված բախում. վնասազերծվել են տասնյակ անձինք. կասկածներ կան, որ ռազբորկան ռուլիտ էին անում բանտից](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-02/medium/1549697012_erevanum-kanxvel-e-zinvac-baxu-n143418-1.jpg)
Ըստ աղբյուրի՝ քննիչներն այնպես անակնկալ են խուզարկություններն արել, որ այդ անձինք չեն հասցրել թաքցնել զենքերը, այդ թվում՝ ինքնաձիգ, ատրճանակ:
Վնասազերծված անձանց դիմակավորված ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին:
Նշված փաստով ստեղծվել է քննչական խումբ. քննիչները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են, և այդ անձինք հնարավոր է առնչություն ունենան 2019–ի հունվարի 20-ին Էրեբունիում գտնվող բիլիարդանոցներից մեկում վիճաբանություն-ծեծկռտուք–կրակոցներ արձակելու գործին, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 2 քաղաքացի: Բիլիարդանոցում քննիչները հայտնաբերել էին նաև տարբեր ատրճանակներից արձակված պարկուճներ:
Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոցում բժիշկները, երբ փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել, նրանցից մեկի մարմնի վրա եղել են բազմաթիվ դաջվածքներ, որոնց մեծ մասը բնորոշ է «Արմենիա Փաուեր» հանցավոր խմբավորմանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչներն ունեն լուրջ կասկածներ, որ բախումը հրահանգվել է բանտից: