Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

11 փետ 2019 12:24

Ահազանգ.շտապ օգնության կանչի դեպքում հրաժարվում են թոքային ծանր հիվանդ մարդկանց տեղափոխել հիվանդանոց

Ահազանգ.շտապ օգնության կանչի դեպքում հրաժարվում են թոքային ծանր հիվանդ մարդկանց տեղափոխել հիվանդանոցԱյսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկման սկզբում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ շոկային իրավիճակի մասին տեղեկություն է ստացել:
«Վերջին 10 օրերի ընթացքում ես անընդհատ ահազանգեր եմ ստանում տարբեր քաղաքացիներից, շտապ օգնության կանչի դեպքում գալիս է մեքենան և հրաժարվում թոքային ծանր հիվանդ մարդկանց տեղափոխել հիվանդանոց՝ պահանջելով նախ զանգել հիվանդանոց, եթե տեղ կա, կտեղափոխեն: Պայմանավորվածություն կա, քանի որ հիվանդանոցները գերծանրաբեռնված են, տեղ չկա, և դրա համար կատեգորիկ չեն տեղափոխում»,- ասաց Ն.Զոհրաբյանը՝ նշելով, որ խոսքը հատկապես թոքային և շնչուղիների հիվանդություններով հիվանդների մասին է:
Նա նշեց, որ այսօր առավոտյան զանգել և ճշտել է, որ իրականում կա նման բան. «Սա ուղղակի շոկ է»:
Ն.Զոհրաբյանը դիմեց առողջապահության նախարարին՝ վստահություն հայտնելով, որ նա տեղյակ է, որ հիվանդանոցները հրաժարվում են շտապ օգնության մեքենաներով ընդունել հիվանդներին: Ողջունելով նախարարի ակտիվ գործունեությունը՝ պատգամավորը նշեց, որ եթե հիմա իրապես արտակարգ իրավիճակ է, ապա նման դեպքերում եղել են հրատապ լուծումներ, և հայտարարեց, որ մինչև օրվա վերջ ակնկալում է նախարարի արձագանքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր