ՊՆ-ն չի պատրաստվում կոծկել որևէ դեպք.Պետք չէ նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-01/1548656924_66.thumb.jpg)
«Փոքրիկ ծառայողական քննություն է անցկացվում պարզելու համար, թե դա ինչի հետ է կապված եղել, հաշվի առնելով այն, որ դեպքը ծառայության հետ կապված չի եղել: Մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»,-ասաց պաշտպանության նախարարը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ՊՆ-ն չի հայտնել Էդգար Գրիգորյանի մահվան մասին:
Տոնոյանի խոսքով՝ այժմ տեղեկությունները հնարավոր չէ ծածկել, որովհետև վիճակագրությունը, այսպես ասած, «խաչմերուկային» է ստացվում. «Դուք ստանում եք տեղեկություններ Դատախազությունից, Քննչական կոմիտեից, դուք ստանում եք նաև ՊՆ-ից, հնարավոր չէ որևէ բան կոծկել, բայց ես միևնույն ժամանակ չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ կապված նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել: Այսքանը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել:
Պաշտպանության նախարարությունից հայտնել էին. «2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:
00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է»:
ՊՆ-ից հայտնել էին, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը: